Ջասթին Լինի նոր ամերիկյա մարտաֆիլմը՝ Furious 6 (Форсаж), բոլորիս կողմից սիրված հերոսների կյանքի ևս մեկ հատվածն է ներկայացնում: Հինգերորդ հատվածը դիտելուց հետո պարզ է դառնում, որ պատմությունը չի ավարտվել, և շարունակություն է ունենալու: Այս հատվածում նորից հավաքվեցին համարյա բոլոր հերոսները: Այս անգամ ռեժիսորը փորձել է ներկայացնել նրանց կյանքը՝ ամբողջովին վտանգի և փորձությունների մեջ: Չնայած նրան, որ գլխավոր հերոսները հեռացել են մեծ գումարով, նրանց ինչ-որ բան պակասում է: Նրանք հասկանում են, որ փողը երջանկություն չի բերում: Այդ ընթացքում Դուենիա Ջոնսը՝ Հոբսը, հայտնվում է մի նոր ավազակախմբի հետքերի վրա: Քաջ գիտակցելով, որ չի կարող նրանց ձերբակալել, որոշում է դիմել բոլորիս կողմից սիրված հերոսներին: Եվ այսպես պրոֆեսիոնալների (Վին Դիզել, Պոլ Ուոկեր, Դուենիա Ջոնս, Լյուկո Էվանս, Ռիաննա և Միշել Ռոդրիգեզ) նոր առաջադրանքն է՝ օգնել ոստիկանությանը, և դրա փոխարեն նրանց որոնումները կդադարեցվեն, մեղադրանքները կհանվեն, նրանք կկարողանան վերադառնալ հայրենիք, տուն և երջանիկ ապրել: Форсаж 6-ի ռեժիսորն ասել էր, որ սա վերջին ֆիլմն է, բայց երկու տարի անց լույս է տեսնում նոր հատվածը: Տես՝ այստեղ:
Furious 5
04:16 |
Բրաին Օ'Կոները և Դոմինիկ Տորետտոյի ընկերները պլանավորում են ազատել Դոմինիկին, ում ավտոբուսով տանում էին բանտ: Նրանց հաջողվում է ազատել իրենց ընկերոջը, բայց Դոմինիկի քույրը՝ Միան, և նրա ամուսինը՝ Բրաինը, պետք է թաքնվեն: Նրանք դուրս են գալիս ԱՄՆ-ից: Միան և Բրաինը գնում են Ռիո դե Ժանեյրո և այնտեղ աշխատանք գտնում: Նրանք պետք է գողանան երեք հատուկ ծառայությունների մեքենա, բայց ամեն բան ձախողվում է մի ծախու բիզնեսմենի պատճառով: Նրան այդ մեքենաներից մեկի միջի նավիգաթիոնալ չիպն է հարկավոր: Շուտով ընկերները միանում են Դոմինիկին, ում ետևից ընկած են վետերանները, և նրանք միասին սկսում են փնտրել իրենց խնդիրների լուծումը: Նրանց պոչին նստած է հատուկ գործակալ Լյուկ Հոբսը, ով անհաջողություն չի ճանաչում: Մի պահ հանցագործներն ու ֆեդերալները խանգարում են միմյանց՝ Դոմինիկի և նրա ավազակախմբի հարցում, բայց շուտով հետապնդումը կրկնակի ուժեղանում է: Տես՝ այստեղ:
Furious 4
04:14 |
Դոմինիկի ավազակախումբը Դոմինիկյան Հանրապետությունում կատարում է մեծ կողոպուտ և իր վրա հրավիրում ոստիկանության ուշադրությունը: Դոմինիկը թաքնվում է՝ թողնելով իր սիրելիին՝ Լետտիին: Շուտով նրան հայտնի է դառնում, որ Լետտիին սպանել են, և նա որոշում է վրեժ լուծել: Ամեն բան դժվարանում է, քանի որ հատուկ ծառայությունների աշխատակիցները ընկած են նրա ետևից և այս անգամ հաստատ բաց չեն թողնի: Դոմինիկը ընկնում է հնարավոր մարդասպանների հետքերի վրա, բայց նրան օգնություն է հարկավոր: Նրա հին ընկեր Բրաին Օ'Կոները հիմա ազգային անվտանգության ծառայությունների գաղտնի գործակալ է: Նա հետապնդում է մեքսիկացի թմրավաճառին և այդ պատճառով չի շտապում զանգել Դոմինիկին՝ իմանալով, որ նա եկել է: Բայց ժամանակի ընթացքում պարզվում է, որ նրանց նպատակը նույնն է: Երկուսի հետախուզությունների արդյունքում պարզվում է, որ ամեն բան կապվում է ինչ-որ Դեվիդ Պարկի հետ: Հաջող ավարտի համար Բրաինն ու Դոմինիկը պետք է մասնակցեն մեքենաների մրցաշարի, որը կազմակերպել է Դեվիդի մաֆիան՝ նոր վարորդներ գտնելու համար: Տես՝ այստեղ:
Furious 3
04:11 |
Ավտովթարի ենթարկվելուց հետո Շոն Բոսուելի մայրը որոշում է նրան ուղարկել Ճապոնիա՝ հոր մոտ: Շոնի հայրը ապրում է Տոկիոյում: Դժբախտ պատահարից հետո նա գնացած է լինում այնտեղ և ծառայում է տեղի զինվորական բազայում: Շուտով Շոնը ծանոթանում է Տոկիոյի դրեյֆի հետ: Նա հանդիպում է Տակասիի և նրա ընկերոջ՝ Խանի հետ, ապա՝ Տակասիի ընկերուհու հետ և նրան մարտահրավեր է նետում: Մրցումից հետո, որտեղ Շոնը ավտովթարի է ենթարկում Խանի մեքենան, Տակասին և Խանը նրան տեղեկացնում են, որ պարտքը պետք է վերադարձնել: Նրանց մոտ աշխատելով՝ Շոնը ավելի մոտիկից է ճանաչում Խանին, իսկ նա իր հերթին ընկերաբար է վարվում նրա հետ: Բանն այն է, որ Շոնը միակ մարդն է, ով, ի տարբերություն մյուս վարորդների, Տակասիից չի վախենում և մեծ հույսեր է կապում նրա հետ: Այդ ընթացքում ավելանում է Շոնի և Նիլայի՝ Տակասիի ընկերուհու միմյանց նկատմամբ համակրանքը: Եվ նա հեռանում է Տակասիից: Կհաջողվի՞ Շոնին դառնալ ճանապարհների թագավոր և հաղթել Տակասիին: Տես՝ այստեղ:
Furious 2
04:09 |
Բրաին Օ Կոները արդեն ոստիկանությունում չի ծառայում: Հիմա նա սովորական ճանապարհային վարորդ է, ով անցնում է Մայամիի փողոցներով և թողնում իր հակառակորդներին ետևում: Մրցաշարերից մեկի ժամանակ ոստիկանությունը ընկնում է նրա ետևից: Բրաինի նախկին տնօրենը առաջարկում է նրան մտնել թմրավաճառ Կարտեր Վերոնի շրջապատ և օգնել խափանել հանցավոր համակարգը: Բրաինը իրեն օգնական է վերցնում Ռոման Պիրսին, ով գտնվում է տնային կալանքի մեջ և վստահ է, որ դրա մեղավորը Բրաինն է: Կոլեգաները կապվում են ՖԲՌ-ի հետ և մտնում կապի մեջ թմրավաճառի հետ: Նրանք առաջադրանք են ստանում և այն փայլուն կատարելով՝ միանում թիմին: Հիմա Բրաինին և Ռոմանին հանձնում են բեռ, որը պետք է տեղափոխեն: Բայց նրանք մտածում են, որ կարող են իրենց ուրույն օպերացիան իրականացնել՝ խաբել թմրավաճառներին և ոստիկանությանը, վերցնել փողը և փրկվել հետապնդումից: Կարո՞ղ են հմուտ վարորդները դուրս գալ երկու քարի արանքից: Տես՝ այստեղ:
Furious 1
04:08 |
Գլխավոր հերոս Բրաինը չի կարող ապրել առանց սպորտային մեքենաների: Նրա երազանքն է դառնալ Դոմինիկ Տորետտոյի` փողոցի արքայի, բանդայի անդամ: Բայց ամեն բան այդքան էլ հեշտ չէ, ինչպես երևում է: Բրաինը գաղտնի ոստիկան է, ով պետք է հայտնվի Դոմինիկի շրջապատում, ով բազում գողությունների հեղինակ է: Բայց առաջադրանքի կատարումը սպառնանքի տակ է: Դառնալով Դոմինիկի բանդայի մի մասը և ձեռք բերելով նրա վստահությունը՝ նա ավելի շատ է համոզվում, որ այդ կյանքը ոչ թե սովորական առաջադրանք է, այլ այն, ինչին նա այդքան ձգտել էր: Նա զգում է, որ չի կարող ավարտել իր միսիան: Եվ վերջապես մրցույթների մասնակցությունը դառնում է նրա կյանքի իմաստը: Եվ իհարկե, Դոմինիկը իսկապե՞ս այդ գողությունների հեղինակն է: Հնարավոր է, որ ոստիկանությունը այս ողջ ժամանակ սխալվում էր: Տես՝ այստեղ:
Pitch Perfect 2
04:05 |
Barden Bellas խումբը շարունակում է ուրախացնել իրենց բազում երկրպագուներին: Նրանք կարողացել են հաղթել շատ երաժշտական մրցույթներում, որտեղ երգում են ակապելա: Այս բոլոր հաջողությունների շնորհիվ նրանց անգամ հրավիրում են երգել նախագահի ընտանիքի համար: Բայց այս ելույթը վերջանում է ձախողմամբ, քանի որ ամենաթեժ պահին Գեր Էմիի տաբատը պատռվում է: Այս ամենից հետո խմբի պահպանումը մնում է հարցականի տակ: Միակ շանսը վերականգնվելու մնում է համաշխարհային չեմպիոնատը, որտեղ դեռ ոչ մի անգամ ամերիկյան խումբ չի հաղթել: Ոչ ոք նրանց հաղթանակին չի հավատում, բայց նրանք որոշում են չհանձնվել և գնալ դեպի հաղթանակ: Չեմպիոնատում հերոսները պետք է հանդիպեին շատ լուրջ մրցակիցների, որոնցից գլխավորը գերմանական Das Sound Machine խումբն է: Ամեն բան դժվարանում է նաև այն պատճառով, որ հենց նրանց միջև առաջանում է կոնֆլիկտ: Նրանց առաջատար Բեկան սկսել էր մտածել իր հետագա անելիքների և անհատական կարիերայի մասին: Աղջիկների առաջ դրված էր, կարելի է ասել, անհաղթահարելի առաջադրանք, որովհետև նրանց ոչ ոք չէր հավատում: Բայց չնայելով այդ բոլոր դժվարություններին՝ նրանք չեն հանձնվում և փորձում են ապացուցել իրենց ելույթով, որ նրանք ամենալավ ակապելա խումբն են աշխարհում: Տես՝ այստեղ:
Pitch Perfect
03:49 |
Միացյալ Նահանգներում սկսվում են ի հայտ գալ նոր տաղանդներ, բացվում են հեռուստաշոուներ: Ավելանում են դրանց թվերը և հետաքրքրությունը դրանց նկատմամբ: Երիտասարդները հետաքրքրվում են պարով, երազում են վոկալի, հայտնի լինելո մասին և ստեղծում են նոր խմբեր: Գլխավոր հերոսը հայտնվում է մի այդպիսի միջավայրում: Նորեկ ուսանողին այդքան էլ դուր չեն գալիս ուսանողական զբաղմունքներն ու ակումբները, բայց նա երաժշտություն շատ է սիրում: Բեկա Միչելը փորձում է աշխատանք գտնել Լոս Անջելեսի ձայնագրման ստուդիաներից մեկում: Նա ունի գեղեցիկ և հզոր ձայն: Այն գրավում է աղջիկների խմբին, որը ամեն տարի մրցում է տղաների հետ`ակապելա մրցույթում: Տես՝ այստեղ:
Подписаться на:
Сообщения (Atom)