Технологии Blogger.
RSS

Camp Rock: Музыкальные каникули

Ուօլտ Դիսնեյը ներկայացնում է նոր երիտասարդական երաժշտական ֆիլմ, երիտասարդ տաղանդների մասին: Միչի Տորեսը՝ գլխավոր հերոսուհին, երազում է գնալ ամառային ճամբար Camp Rock, որտեղ հանգստանում են հարուստ մարդկանց երեխաներ, երգում և պարում են ամբողջ օրը: Բայց իր ընտանիքի գրպանին այդ ճամբարը չի համապատասխանում: Սակայն, Միչիի մայրը ելք է գտնում: Նա աշխատանքի է գնում այդ ճամբար, որպես խոհարար և իր հետ տանում Միչիին: Նա գտնում է նոր ընկերներ՝ Քեիտլինը և ճամբարի աստղը՝ Տեսսը: Ընկերուհիները ընդունում են նրան որպես հարուստի: Նա պետք է խաղա այդ դերը և չասի, որ իր մայրն այնտեղ խոհարարուհի է աշխատում: Այդ ժամանակ ճամբար է գալիս հայտնի երգիչ Շեյն Գրեյը, ով կփորձի գտնել նոր տաղանդների և սովորեցնել նրանց երգել ու պարել: Այս գեղեցիկ տղայի ճամբար գալը ամեն բան ոտքից գլուխ փոխում է: 

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Три метра над уровнем неба: Я тебя хочу

Լոնդոնում եղած ժամանակ Աչէի հիշողության մեջ մնում է միայն առաջին իրական սերը: Այն հրաշալի Բաբիի հետ հերոսը բաժանվում է, բայց հանել նրան մտքից չի կարողանում: Հնարավոր է վերադարձը հայրենիք կջնջի բոլոր տխուր հիշողությունները: Այստեղ նա հուսով է գտնել նոր ընկերներ, զբաղվել աշխատանքով և փորձել ապրել առանց նախկին ընկերուհու: Բայց բախտը միշտ կրկնում է այն, ինչը նախկինում չի ստացվել: Հերոսի նոր սերը՝ Ջինան, արթնացրեց նրա մեջ այն սերը: Այն ամենը ինչը եղել է Բաբիի հետ: Եվ ահա արդեն փակվում է անցաց կյանքի էջը: Բայց այդ վերջնակա՞ն որոշում է: Չէ որ մոտ է առաջին սիրո հետ հանդիպումը: 

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Три метра над уровнем неба

Գլխավոր հերոս՝ Ուգո Ոլիվերը, ով իրեն անվանում է Աչէ, շուտով կհայտնվի բանտում, հարձակման և մարմնական ծանր վնասվածքներ հասցնելու համար: Բայց մի օր նա հանդիպում է Բաբի անունով մի աղջկա և նրա կյանքում ամեն բան փոխվում է: Առաջին հանդիպման ժամանակ, երբ Աչէն Բաբիին կատակով զինվոր անվանեց, աղջիկը որոշեց, որ չի ցանկանում նրա հետ շփվել: Բայց կյանքը նրանց նորից ու նորից միացնում էր: Նրանց լեզվակռիվների պատճառով, Բաբիի և Աչէի ընկերները նույնպես կոնֆլիկտներ ունեցան: Սակայն ստացվեց այնպես, որ նրանց լավագույն ընկերները սիրում են իրար և հանդիպում են: Երիտասարդները ստիպված ավելի երկար ժամանակ սկսեցին միասին անց կացնել: Աչէն որոշեց այնպես անել, որ Բաբին իր վրա սիրահարվի, բայց ստացվեց այնպես, որ նա նույնպես սիրահարվեց: Ինչի՞ կբերի այս սերը կռվարար տղայի և լավ ընտանիքից աղջկա միջև: Ի՞նչն է իրական պատճառը Աչէի բանտ ընկնելու: Արդյո՞ք Բաբին կմնա մի տղայի հետ ով վստահ չէ իր վաղվա օրվա վրա, թե կգնա իր ճանապարհով:

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Furious 7

Դոմինիկ Տորետտոն և իր խումբը բոլորովին մոռացել են, թե ինչ է հանգիստ կյանքը: Ամեն օր նրանք նոր փորձությունների միջով են անցնում և միշտ հաղթանակած դուրս գալիս: Իրենց նպատակներին հասնելու համար նրանք անգամ ինքնաթիռից մեքենաներով և օդապարիկով թռչել են: Սակայն նրանց կյանքի իմաստը միայն մեքենաներն ու տարբեր հնարքները չեն ճանապարհին, պետք է արկածների համար պատասխան տալ: Այս անգամ իր ընկերների միջոցով Տորետտոն կփորձի պատասխանատվության ենթարկել Դեքարդ Շոուին՝ Օուին Շոուի եղբորը: Դեքարդը սպանել է Դոմինիկի հավատարիմ ընկերոջը և նա իր հերթին խոսք է տվել, որ ոչինչ անպատասխան չի մնա: Ֆիլմի այս հատվածում դժվարությունները շատանում են: Դոմինիկն ու իր ընկերները պետք է մինչև վերջ պայքարեն՝ ամեն գնով: 

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS