Технологии Blogger.
RSS

Furious 4

Դոմինիկի ավազակախումբը Դոմինիկյան Հանրապետությունում կատարում է մեծ կողոպուտ և իր վրա հրավիրում ոստիկանության ուշադրությունը: Դոմինիկը թաքնվում է՝ թողնելով իր սիրելիին՝ Լետտիին: Շուտով նրան հայտնի է դառնում, որ Լետտիին սպանել են, և նա որոշում է վրեժ լուծել: Ամեն բան դժվարանում է, քանի որ հատուկ ծառայությունների աշխատակիցները ընկած են նրա ետևից և այս անգամ հաստատ բաց չեն թողնի: Դոմինիկը ընկնում է հնարավոր մարդասպանների հետքերի վրա, բայց նրան օգնություն է հարկավոր: Նրա հին ընկեր Բրաին Օ'Կոները հիմա ազգային անվտանգության ծառայությունների գաղտնի գործակալ է: Նա հետապնդում է մեքսիկացի թմրավաճառին  և այդ պատճառով չի շտապում զանգել Դոմինիկին՝ իմանալով, որ նա եկել է: Բայց ժամանակի ընթացքում պարզվում է, որ նրանց նպատակը նույնն է: Երկուսի հետախուզությունների արդյունքում պարզվում է, որ ամեն բան կապվում է ինչ-որ Դեվիդ Պարկի հետ: Հաջող ավարտի համար Բրաինն ու Դոմինիկը պետք է մասնակցեն մեքենաների մրցաշարի, որը կազմակերպել է Դեվիդի մաֆիան՝ նոր վարորդներ գտնելու համար: Տես՝ այստեղ:

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 коммент.:

Отправить комментарий