Технологии Blogger.
RSS

Furious 6

Ջասթին Լինի նոր ամերիկյա մարտաֆիլմը՝ Furious 6 (Форсаж), բոլորիս կողմից սիրված հերոսների կյանքի ևս մեկ հատվածն է ներկայացնում: Հինգերորդ հատվածը դիտելուց հետո պարզ է դառնում, որ պատմությունը չի ավարտվել, և շարունակություն է ունենալու: Այս հատվածում նորից հավաքվեցին համարյա բոլոր հերոսները: Այս անգամ ռեժիսորը փորձել է ներկայացնել նրանց կյանքը՝ ամբողջովին վտանգի և փորձությունների մեջ:  Չնայած նրան, որ գլխավոր հերոսները հեռացել են մեծ գումարով, նրանց ինչ-որ բան պակասում է: Նրանք հասկանում են, որ փողը երջանկություն չի բերում: Այդ ընթացքում Դուենիա Ջոնսը՝ Հոբսը, հայտնվում է մի նոր ավազակախմբի հետքերի վրա: Քաջ գիտակցելով, որ չի կարող նրանց ձերբակալել, որոշում է դիմել բոլորիս կողմից սիրված հերոսներին: Եվ այսպես պրոֆեսիոնալների (Վին Դիզել, Պոլ Ուոկեր, Դուենիա Ջոնս, Լյուկո Էվանս, Ռիաննա և Միշել Ռոդրիգեզ)  նոր առաջադրանքն է՝ օգնել ոստիկանությանը, և դրա փոխարեն նրանց որոնումները կդադարեցվեն, մեղադրանքները կհանվեն, նրանք կկարողանան վերադառնալ հայրենիք, տուն և երջանիկ ապրել: Форсаж 6-ի ռեժիսորն ասել էր, որ սա վերջին ֆիլմն է, բայց երկու տարի անց լույս է տեսնում նոր հատվածը: Տես՝ այստեղ:

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 коммент.:

Отправить комментарий