Технологии Blogger.
RSS

Pitch Perfect 2

Barden Bellas խումբը շարունակում է ուրախացնել իրենց բազում երկրպագուներին: Նրանք կարողացել են հաղթել շատ երաժշտական մրցույթներում, որտեղ երգում են ակապելա: Այս բոլոր հաջողությունների շնորհիվ նրանց անգամ հրավիրում են երգել նախագահի ընտանիքի համար: Բայց այս ելույթը վերջանում է ձախողմամբ, քանի որ ամենաթեժ պահին Գեր Էմիի տաբատը պատռվում է: Այս ամենից հետո խմբի պահպանումը մնում է հարցականի տակ: Միակ շանսը վերականգնվելու մնում է համաշխարհային չեմպիոնատը, որտեղ դեռ ոչ մի անգամ ամերիկյան խումբ չի հաղթել: Ոչ ոք նրանց հաղթանակին չի հավատում, բայց նրանք որոշում են չհանձնվել և գնալ դեպի հաղթանակ: Չեմպիոնատում հերոսները պետք է հանդիպեին շատ լուրջ մրցակիցների, որոնցից գլխավորը գերմանական Das Sound Machine խումբն է: Ամեն բան դժվարանում  է նաև այն պատճառով, որ հենց նրանց միջև առաջանում է կոնֆլիկտ: Նրանց առաջատար Բեկան սկսել էր մտածել իր հետագա անելիքների և անհատական կարիերայի մասին: Աղջիկների առաջ դրված էր, կարելի է ասել, անհաղթահարելի առաջադրանք, որովհետև նրանց ոչ ոք չէր հավատում: Բայց չնայելով այդ բոլոր դժվարություններին՝ նրանք չեն հանձնվում և փորձում են ապացուցել իրենց ելույթով, որ նրանք ամենալավ ակապելա խումբն են աշխարհում: Տես՝ այստեղ:

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 коммент.:

Отправить комментарий