Գլխավոր հերոս՝ Ուգո Ոլիվերը, ով իրեն անվանում է Աչէ, շուտով
կհայտնվի բանտում, հարձակման և մարմնական ծանր վնասվածքներ հասցնելու համար: Բայց մի
օր նա հանդիպում է Բաբի անունով մի աղջկա և նրա կյանքում ամեն բան փոխվում է: Առաջին
հանդիպման ժամանակ, երբ Աչէն Բաբիին կատակով զինվոր անվանեց, աղջիկը որոշեց, որ չի
ցանկանում նրա հետ շփվել: Բայց կյանքը նրանց նորից ու նորից միացնում էր: Նրանց լեզվակռիվների
պատճառով, Բաբիի և Աչէի ընկերները նույնպես կոնֆլիկտներ ունեցան: Սակայն ստացվեց այնպես,
որ նրանց լավագույն ընկերները սիրում են իրար և հանդիպում են: Երիտասարդները ստիպված
ավելի երկար ժամանակ սկսեցին միասին անց կացնել: Աչէն որոշեց այնպես անել, որ Բաբին
իր վրա սիրահարվի, բայց ստացվեց այնպես, որ նա նույնպես սիրահարվեց: Ինչի՞ կբերի այս
սերը կռվարար տղայի և լավ ընտանիքից աղջկա միջև: Ի՞նչն է իրական պատճառը Աչէի բանտ
ընկնելու: Արդյո՞ք Բաբին կմնա մի տղայի հետ ով վստահ չէ իր վաղվա օրվա վրա, թե կգնա
իր ճանապարհով:
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
0 коммент.:
Отправить комментарий