Ուօլտ Դիսնեյը ներկայացնում է նոր երիտասարդական երաժշտական
ֆիլմ, երիտասարդ տաղանդների մասին: Միչի Տորեսը՝ գլխավոր հերոսուհին, երազում է գնալ
ամառային ճամբար Camp Rock, որտեղ հանգստանում են հարուստ մարդկանց երեխաներ, երգում
և պարում են ամբողջ օրը: Բայց իր ընտանիքի գրպանին այդ ճամբարը չի համապատասխանում:
Սակայն, Միչիի մայրը ելք է գտնում: Նա աշխատանքի է գնում այդ ճամբար, որպես խոհարար
և իր հետ տանում Միչիին: Նա գտնում է նոր ընկերներ՝ Քեիտլինը և ճամբարի աստղը՝ Տեսսը:
Ընկերուհիները ընդունում են նրան որպես հարուստի: Նա պետք է խաղա այդ դերը և չասի,
որ իր մայրն այնտեղ խոհարարուհի է աշխատում: Այդ ժամանակ ճամբար է գալիս հայտնի երգիչ
Շեյն Գրեյը, ով կփորձի գտնել նոր տաղանդների և սովորեցնել նրանց երգել ու պարել: Այս
գեղեցիկ տղայի ճամբար գալը ամեն բան ոտքից գլուխ փոխում է:
Три метра над уровнем неба: Я тебя хочу
05:16 |
Լոնդոնում եղած ժամանակ Աչէի հիշողության
մեջ մնում է միայն առաջին իրական սերը: Այն հրաշալի Բաբիի հետ հերոսը բաժանվում է,
բայց հանել նրան մտքից չի կարողանում: Հնարավոր է վերադարձը հայրենիք կջնջի բոլոր տխուր
հիշողությունները: Այստեղ նա հուսով է գտնել նոր ընկերներ, զբաղվել աշխատանքով և փորձել
ապրել առանց նախկին ընկերուհու: Բայց բախտը միշտ կրկնում է այն, ինչը նախկինում չի
ստացվել: Հերոսի նոր սերը՝ Ջինան, արթնացրեց նրա մեջ այն սերը: Այն ամենը ինչը եղել
է Բաբիի հետ: Եվ ահա արդեն փակվում է անցաց կյանքի էջը: Բայց այդ վերջնակա՞ն որոշում
է: Չէ որ մոտ է առաջին սիրո հետ հանդիպումը:
Три метра над уровнем неба
05:06 |
Գլխավոր հերոս՝ Ուգո Ոլիվերը, ով իրեն անվանում է Աչէ, շուտով
կհայտնվի բանտում, հարձակման և մարմնական ծանր վնասվածքներ հասցնելու համար: Բայց մի
օր նա հանդիպում է Բաբի անունով մի աղջկա և նրա կյանքում ամեն բան փոխվում է: Առաջին
հանդիպման ժամանակ, երբ Աչէն Բաբիին կատակով զինվոր անվանեց, աղջիկը որոշեց, որ չի
ցանկանում նրա հետ շփվել: Բայց կյանքը նրանց նորից ու նորից միացնում էր: Նրանց լեզվակռիվների
պատճառով, Բաբիի և Աչէի ընկերները նույնպես կոնֆլիկտներ ունեցան: Սակայն ստացվեց այնպես,
որ նրանց լավագույն ընկերները սիրում են իրար և հանդիպում են: Երիտասարդները ստիպված
ավելի երկար ժամանակ սկսեցին միասին անց կացնել: Աչէն որոշեց այնպես անել, որ Բաբին
իր վրա սիրահարվի, բայց ստացվեց այնպես, որ նա նույնպես սիրահարվեց: Ինչի՞ կբերի այս
սերը կռվարար տղայի և լավ ընտանիքից աղջկա միջև: Ի՞նչն է իրական պատճառը Աչէի բանտ
ընկնելու: Արդյո՞ք Բաբին կմնա մի տղայի հետ ով վստահ չէ իր վաղվա օրվա վրա, թե կգնա
իր ճանապարհով:
Furious 7
04:43 |
Դոմինիկ Տորետտոն և իր խումբը բոլորովին մոռացել են, թե ինչ
է հանգիստ կյանքը: Ամեն օր նրանք նոր փորձությունների միջով են անցնում և միշտ հաղթանակած
դուրս գալիս: Իրենց նպատակներին հասնելու համար նրանք անգամ ինքնաթիռից մեքենաներով
և օդապարիկով թռչել են: Սակայն նրանց կյանքի իմաստը միայն մեքենաներն ու տարբեր հնարքները
չեն ճանապարհին, պետք է արկածների համար պատասխան տալ: Այս անգամ իր ընկերների միջոցով
Տորետտոն կփորձի պատասխանատվության ենթարկել Դեքարդ Շոուին՝ Օուին Շոուի եղբորը: Դեքարդը
սպանել է Դոմինիկի հավատարիմ ընկերոջը և նա իր հերթին խոսք է տվել, որ ոչինչ անպատասխան
չի մնա: Ֆիլմի այս հատվածում դժվարությունները շատանում են: Դոմինիկն ու իր ընկերները
պետք է մինչև վերջ պայքարեն՝ ամեն գնով:
Подписаться на:
Сообщения (Atom)