Технологии Blogger.
RSS

Camp Rock: Музыкальные каникули

Ուօլտ Դիսնեյը ներկայացնում է նոր երիտասարդական երաժշտական ֆիլմ, երիտասարդ տաղանդների մասին: Միչի Տորեսը՝ գլխավոր հերոսուհին, երազում է գնալ ամառային ճամբար Camp Rock, որտեղ հանգստանում են հարուստ մարդկանց երեխաներ, երգում և պարում են ամբողջ օրը: Բայց իր ընտանիքի գրպանին այդ ճամբարը չի համապատասխանում: Սակայն, Միչիի մայրը ելք է գտնում: Նա աշխատանքի է գնում այդ ճամբար, որպես խոհարար և իր հետ տանում Միչիին: Նա գտնում է նոր ընկերներ՝ Քեիտլինը և ճամբարի աստղը՝ Տեսսը: Ընկերուհիները ընդունում են նրան որպես հարուստի: Նա պետք է խաղա այդ դերը և չասի, որ իր մայրն այնտեղ խոհարարուհի է աշխատում: Այդ ժամանակ ճամբար է գալիս հայտնի երգիչ Շեյն Գրեյը, ով կփորձի գտնել նոր տաղանդների և սովորեցնել նրանց երգել ու պարել: Այս գեղեցիկ տղայի ճամբար գալը ամեն բան ոտքից գլուխ փոխում է: 

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Три метра над уровнем неба: Я тебя хочу

Լոնդոնում եղած ժամանակ Աչէի հիշողության մեջ մնում է միայն առաջին իրական սերը: Այն հրաշալի Բաբիի հետ հերոսը բաժանվում է, բայց հանել նրան մտքից չի կարողանում: Հնարավոր է վերադարձը հայրենիք կջնջի բոլոր տխուր հիշողությունները: Այստեղ նա հուսով է գտնել նոր ընկերներ, զբաղվել աշխատանքով և փորձել ապրել առանց նախկին ընկերուհու: Բայց բախտը միշտ կրկնում է այն, ինչը նախկինում չի ստացվել: Հերոսի նոր սերը՝ Ջինան, արթնացրեց նրա մեջ այն սերը: Այն ամենը ինչը եղել է Բաբիի հետ: Եվ ահա արդեն փակվում է անցաց կյանքի էջը: Բայց այդ վերջնակա՞ն որոշում է: Չէ որ մոտ է առաջին սիրո հետ հանդիպումը: 

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Три метра над уровнем неба

Գլխավոր հերոս՝ Ուգո Ոլիվերը, ով իրեն անվանում է Աչէ, շուտով կհայտնվի բանտում, հարձակման և մարմնական ծանր վնասվածքներ հասցնելու համար: Բայց մի օր նա հանդիպում է Բաբի անունով մի աղջկա և նրա կյանքում ամեն բան փոխվում է: Առաջին հանդիպման ժամանակ, երբ Աչէն Բաբիին կատակով զինվոր անվանեց, աղջիկը որոշեց, որ չի ցանկանում նրա հետ շփվել: Բայց կյանքը նրանց նորից ու նորից միացնում էր: Նրանց լեզվակռիվների պատճառով, Բաբիի և Աչէի ընկերները նույնպես կոնֆլիկտներ ունեցան: Սակայն ստացվեց այնպես, որ նրանց լավագույն ընկերները սիրում են իրար և հանդիպում են: Երիտասարդները ստիպված ավելի երկար ժամանակ սկսեցին միասին անց կացնել: Աչէն որոշեց այնպես անել, որ Բաբին իր վրա սիրահարվի, բայց ստացվեց այնպես, որ նա նույնպես սիրահարվեց: Ինչի՞ կբերի այս սերը կռվարար տղայի և լավ ընտանիքից աղջկա միջև: Ի՞նչն է իրական պատճառը Աչէի բանտ ընկնելու: Արդյո՞ք Բաբին կմնա մի տղայի հետ ով վստահ չէ իր վաղվա օրվա վրա, թե կգնա իր ճանապարհով:

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Furious 7

Դոմինիկ Տորետտոն և իր խումբը բոլորովին մոռացել են, թե ինչ է հանգիստ կյանքը: Ամեն օր նրանք նոր փորձությունների միջով են անցնում և միշտ հաղթանակած դուրս գալիս: Իրենց նպատակներին հասնելու համար նրանք անգամ ինքնաթիռից մեքենաներով և օդապարիկով թռչել են: Սակայն նրանց կյանքի իմաստը միայն մեքենաներն ու տարբեր հնարքները չեն ճանապարհին, պետք է արկածների համար պատասխան տալ: Այս անգամ իր ընկերների միջոցով Տորետտոն կփորձի պատասխանատվության ենթարկել Դեքարդ Շոուին՝ Օուին Շոուի եղբորը: Դեքարդը սպանել է Դոմինիկի հավատարիմ ընկերոջը և նա իր հերթին խոսք է տվել, որ ոչինչ անպատասխան չի մնա: Ֆիլմի այս հատվածում դժվարությունները շատանում են: Դոմինիկն ու իր ընկերները պետք է մինչև վերջ պայքարեն՝ ամեն գնով: 

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Furious 6

Ջասթին Լինի նոր ամերիկյա մարտաֆիլմը՝ Furious 6 (Форсаж), բոլորիս կողմից սիրված հերոսների կյանքի ևս մեկ հատվածն է ներկայացնում: Հինգերորդ հատվածը դիտելուց հետո պարզ է դառնում, որ պատմությունը չի ավարտվել, և շարունակություն է ունենալու: Այս հատվածում նորից հավաքվեցին համարյա բոլոր հերոսները: Այս անգամ ռեժիսորը փորձել է ներկայացնել նրանց կյանքը՝ ամբողջովին վտանգի և փորձությունների մեջ:  Չնայած նրան, որ գլխավոր հերոսները հեռացել են մեծ գումարով, նրանց ինչ-որ բան պակասում է: Նրանք հասկանում են, որ փողը երջանկություն չի բերում: Այդ ընթացքում Դուենիա Ջոնսը՝ Հոբսը, հայտնվում է մի նոր ավազակախմբի հետքերի վրա: Քաջ գիտակցելով, որ չի կարող նրանց ձերբակալել, որոշում է դիմել բոլորիս կողմից սիրված հերոսներին: Եվ այսպես պրոֆեսիոնալների (Վին Դիզել, Պոլ Ուոկեր, Դուենիա Ջոնս, Լյուկո Էվանս, Ռիաննա և Միշել Ռոդրիգեզ)  նոր առաջադրանքն է՝ օգնել ոստիկանությանը, և դրա փոխարեն նրանց որոնումները կդադարեցվեն, մեղադրանքները կհանվեն, նրանք կկարողանան վերադառնալ հայրենիք, տուն և երջանիկ ապրել: Форсаж 6-ի ռեժիսորն ասել էր, որ սա վերջին ֆիլմն է, բայց երկու տարի անց լույս է տեսնում նոր հատվածը: Տես՝ այստեղ:

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Furious 5

Բրաին Օ'Կոները և Դոմինիկ Տորետտոյի ընկերները պլանավորում են ազատել Դոմինիկին, ում ավտոբուսով տանում էին բանտ: Նրանց հաջողվում է ազատել իրենց ընկերոջը, բայց Դոմինիկի քույրը՝ Միան, և նրա ամուսինը՝ Բրաինը, պետք է թաքնվեն: Նրանք դուրս են գալիս   ԱՄՆ-ից: Միան և Բրաինը գնում են Ռիո դե Ժանեյրո և այնտեղ աշխատանք գտնում: Նրանք պետք է գողանան երեք հատուկ ծառայությունների մեքենա, բայց ամեն բան ձախողվում է մի ծախու բիզնեսմենի պատճառով: Նրան այդ մեքենաներից մեկի միջի նավիգաթիոնալ չիպն է հարկավոր: Շուտով ընկերները միանում են Դոմինիկին, ում ետևից ընկած են վետերանները, և նրանք միասին սկսում են փնտրել իրենց խնդիրների լուծումը: Նրանց պոչին նստած է հատուկ գործակալ Լյուկ Հոբսը, ով անհաջողություն չի ճանաչում: Մի պահ հանցագործներն ու ֆեդերալները խանգարում են միմյանց՝ Դոմինիկի և նրա ավազակախմբի հարցում, բայց շուտով հետապնդումը կրկնակի ուժեղանում է: Տես՝ այստեղ:

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Furious 4

Դոմինիկի ավազակախումբը Դոմինիկյան Հանրապետությունում կատարում է մեծ կողոպուտ և իր վրա հրավիրում ոստիկանության ուշադրությունը: Դոմինիկը թաքնվում է՝ թողնելով իր սիրելիին՝ Լետտիին: Շուտով նրան հայտնի է դառնում, որ Լետտիին սպանել են, և նա որոշում է վրեժ լուծել: Ամեն բան դժվարանում է, քանի որ հատուկ ծառայությունների աշխատակիցները ընկած են նրա ետևից և այս անգամ հաստատ բաց չեն թողնի: Դոմինիկը ընկնում է հնարավոր մարդասպանների հետքերի վրա, բայց նրան օգնություն է հարկավոր: Նրա հին ընկեր Բրաին Օ'Կոները հիմա ազգային անվտանգության ծառայությունների գաղտնի գործակալ է: Նա հետապնդում է մեքսիկացի թմրավաճառին  և այդ պատճառով չի շտապում զանգել Դոմինիկին՝ իմանալով, որ նա եկել է: Բայց ժամանակի ընթացքում պարզվում է, որ նրանց նպատակը նույնն է: Երկուսի հետախուզությունների արդյունքում պարզվում է, որ ամեն բան կապվում է ինչ-որ Դեվիդ Պարկի հետ: Հաջող ավարտի համար Բրաինն ու Դոմինիկը պետք է մասնակցեն մեքենաների մրցաշարի, որը կազմակերպել է Դեվիդի մաֆիան՝ նոր վարորդներ գտնելու համար: Տես՝ այստեղ:

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS